Հյուսիսատլանտյան դաշինքի հետ տարիների համագործակցությունն արդյունավետ է. Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:
«Դաշինքը Հայաստանի համար շատ վստահելի գործընկեր է եղել: Մեր համագործակցությունն իրականացրել ենք տարբեր ուղղություններով, որոնցից կառանձնացնեմ ռազմական համագործակցության ոլորտում մեր մասնակցությունը Աֆղանստանի գործողություններին՝ 121 հոգուց բաղկացած կազմով և Կոսովոյում՝ 35»,- ասաց նա:
Ըստ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալի՝ Ռազմական համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի զորավարժություններին, դասընթացներին, իրականացնում է օպերատիվ կարողությունների հայեցակարգի գնահատում:
«Մենք ստուգում ենք մեր մարտական պատրաստվածության մակարդակը և ՆԱՏՕ-ի ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Մեծ հաջողությունների ենք հասել այս հարցում, արդեն իրականացրել ենք ՆԱՏՕ–ի երկրորդ մակարդակի գնահատում մեր խաղաղապահ բրիգադի գումարտակի համար»,- նշեց Մհեր Իսրայելյանը՝ ընդգծելով, որ կառույցը կարևոր գործընկեր և խորհրդատու է Հայաստանի համար պաշտպանական բարեփոխումեր, ոլորտում կրթական, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև բարեվարքությանը միտված ծրագրերի իրականացման հարցում:
Նա նաև նշեց, որ օրերս Բրյուսելում հաստատվել է, որ գործածությունից դուրս եկող զրահապատ մեքենաների ոչնչացման ծրագրի համար Գերմանիան Հայաստանին հատկացնելու է 1 մլն եվրո:
«Մինչև տարեվերջ իրականացվելու են նախապատրաստական ծրագրեր, այնուհետև կտրվի ծրագրի մեկնարկը»,- ասաց Մհեր Իսրայելյանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55