Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի ճառագայթումից պաշտպանող ապաստանը. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այս անօդաչու սարքից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի պաշտպանիչ պատը։ Հրդեհը մարվել է։ Ներկայումս ճառագայթային ֆոնը չի բարձրացել, և դա անընդհատ վերահսկվում է։ Նախնական հաշվարկներով՝ հասցված վնասը զգալի է», - գրել է Զելենսկին։ Նա նշել է, որ այդ պաշտպանիչ պատը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար։ «Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքները, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հրապարակել է Չեռնոբիլի տարածքում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, ինչպես նաև հրդեհը և անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը խոստացել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, որի բացումը փետրվարի 14-ին է, ԱՄՆ-ին փոխանցել «շատ տեղեկություններ Չեռնոբիլի գոտում Ռուսաստանի հարվածի մասին»:
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44