Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսը հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող հունական Իզմիր քաղաքը 1922թ.-ին այրել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի զինվորները, գրում է tr.sputniknews.com-ը:
Հույն պաշտոնյան, խոսելով Իզմիրի (հայերեն անվանումը՝ Զմյուռնիա) հունական անցյալի մասին, նշել է, որ թուրքերը կոտորած են իրականացրել Իզմիրի քրիստոնյա բնակչության շրջանում:
Նշենք, որ Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբեր ամսին:
Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա:
Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։
Ըստ թուրքական պաշտոնական պատմագրության` «քաղաքը հրդեհել են նահանջող հույները», իսկ Իզմիրի 1922թ.-ի սեպտեմբերյան դեպքերը նկարագրված են որպես Իզմիրի «ազատագրում»:
Զմյուռնիայի մեծ հրդեհից ու Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակումից հետո տեղի քրիստոնյա բնակչությունը խիստ նվազեց, իսկ մնացածներն էլ հետագա տարիների ընթացքում թուրքացվեցին
կամ արտագաղթեցին:

17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44