Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 43, թմրանյութի հայտնաբերման՝ 23, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության ու պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և խուլիգանության՝ 3-ական, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, կեղծ փաստաթղթի ու ինքնավնասման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հետամտելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, խարդախության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 1 անձ զոհվել է․ 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
12:18
12:11
12:01
11:44
11:21
11:05
10:46
10:33
10:15
09:55
09:44
09:32
09:15
09:02
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02