Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-ին Փարիզում արտակարգ գագաթնաժողովի շրջանակներում կհյուրընկալի եվրոպական երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ Ֆրանսիայի նախագահության տարածած հաղորդագրության՝ Մակրոնը կոչ է արել «խորհրդատվական բանակցություններ» անցկացնել, որոնց ընթացքում կքննարկվի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման կտրուկ փոփոխությունը և դրա հետևանքները Եվրոպայի անվտանգության համար: Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալի էր բերել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և Ուկրաինային՝ հայտարարելով, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց իրենց հետ խորհրդակցելու, և որ կսկսի խաղաղության գործընթաց։ Ուկրաինայի հարցով Թրամփի բանագնաց Քիթ Քելոգն ավելի մեծ անակնկալի բերեց Եվրոպային, երբ փետրվարի 15-ին հայտարարեց, որ Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ չի նստի։ Մինչ այդ, սակայն, ըստ Reuters-ի, Վաշինգտոնը եվրոպական մայրաքաղաքներ էր ուղարկել հարցաթերթիկ՝ հետաքրքրվելով, թե նրանք ինչպես կարող են նպաստել Կիևի համար անվտանգության երաշխիքներին։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 16-ին հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրոպան կլինեն ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ցանկացած «իրական բանակցության» մասը՝ ակնարկելով, որ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ սպասվող բանակցությունները պարզապես հնարավորություն են՝ տեսնելու, թե որքան լուրջ է տրամադրված Մոսկվան։ Reuters-ը նշում է, որ եվրոպական որոշ երկրներ դժգոհ են, քանի որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը հրավիրված են ընտրված առաջնորդներ և ոչ թե միության բոլոր 27 երկրների ղեկավարները։
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
09:35
09:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42