«Արդեն երկրորդ անգամն եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ նրանով, թե երաժիշտները որքան նրբորեն են զգում մենակատարի մեկնաբանության մտադրությունները և որքան արագ ու նրբացգաց են արձագանքում»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած ելույթից հետո ասել է ականավոր դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր, այդ թվում Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր Դմիտրի Մասլեևը։ Նա նշել է, որ անսահման ուրախ էր կրկին հանդես գալ այդ հոյակապ համերգասրահում և հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ:
«Անհամբեր կսպասեմ հաջորդ ելույթիս»,- ասել է Մասլեևը։ Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ Մասլեևի կատարմամբ հնչել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Նրա ելույթը մեծ ոգևորությամբ է ընդունվել երևանյան հանդիսատեսի կողմից: Համերգի երկրորդ բաժնում հնչել է Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» մոնումենտալ, ինքնատիպ սիմֆոնիկ սյուիտը՝ բաղկացած 7 մասերից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Արեգակնային համակարգի մոլորակներին, որոնք տեսանելի են Երկրից՝ Մարս, Վեներա Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն: Դմիտրի Մասլեևը «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց «Հարմոնիկ» սրահում վարպետության դաս և կլոր սեղանի շուրջ քննարկում է անցկացրեց երիտասարդ դաշնակահարի հետ: Մասլեևը հանդիսանում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի դաշնամուրայն ծրագրի ղեկավարը: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում: Այս անգամ դաշնակահարը երիտասարդների հետ աշխատել է Ռախմանինովի, Շումանի և Պրոկոֆևի ստեղծագործությունների վրա՝ բացահայտելով կատարողական վարպետության գաղտնիքներ, ոգեշնչելով նրանց ձգտել նորանոր նվաճումների: Մասլեևն ասել է, որ շատ ոգևորիչ էր տեսնել երիտասարդների մեծ հետաքրքրությունը վարպետության դասերի հանդեպ. «Այս անգամ 5 տեղի համար ունեցանք 17 դիմում, հայտ էր ներկայացվել անգամ Իրանից, ընտրվելու դեպքում դաշնակահարը պատրաստ էր ժամանել Երևան: Տպավորված եմ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակով։ Եվ ամենակարևորը, նրանք մեծ նվիրում ունեն, «վառվում» են իրենց գործով և անում են իրենց լավագույնը››: Երիտասարդ կատարողների համար այսպիսի վարպետության ու մեծության երաժիշտ-կատարողների հետ դասերն ու շփումներն անգնահատելի են:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16