ARM | RUS |

Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

18.02.25 | 17:28

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Քննչական կոմիտեի 2024 թվականի աշխատանքները:

Նիստում զեկույցով հանդես են եկել Կոլեգիայի անդամները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը ներկայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը։

2024 թվականի ընթացքում առերևույթ կատարված հանցագործությունների վերաբերյալ Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում ստացվել է 3814 հաղորդում (2023 թվականին՝ 3554), որոնցից 3591-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թվականին՝ 3215)։

Հաշվետու ժամանակահատվածում գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 19․971 քրեական վարույթ (2023 թվականին՝ 19․836), որոնցից 15․635-ը փոխանցվել է նախորդ տարվանից։

Քննված 19․971 քրեական վարույթներից ավարտվել է 3640-ի կամ 18,2%-ի նախաքննությունը (2023 թվականին՝ 3146 կամ 15,9%)։ 3640 քրեական վարույթից 904-ը՝ 1012 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2023 թվականին՝ 981 քրեական վարույթ՝ 1185 անձի վերաբերյալ)։

Արման Ասլանյանը նշել է, որ քննված քրեական վարույթների աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համեմատ ավելի շատ ստացված հաղորդումներով և նախաձեռնված քրեական վարույթներով։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը ներկայացրել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կազմում գործող 6 վարչության կատարած աշխատանքը:

Վազգեն Ավետիսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 1923 ակտիվ քրեական վարույթ, որոնց թվում 18-ը՝ սպանության, 12-ը՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, 5-ը՝ զանգվածային անկարգությունների, 76-ը՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 113-ը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, 760-ը՝ կիբեռհանցագործությունների վերաբերյալ։ Քննվող քրեական վարույթներից 123-ը՝ 301 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալված անձանց թիվը կազմել է 292, իսկ կալանավորված անձանց թիվը՝ 123։ Գլխավոր վարչության ընդհանուր արտադրողականությունը կազմել է 67,7%։

Վազգեն Ավետիսյանը զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև հասարակական հնչեղություն ստացած և իրենցից բարդություն ներկայացնող ավարտված քրեական վարույթներին։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է Իրավաբանական վարչության և Միջազգային հարցումների ապահովման բաժնի 2024 թվականի աշխատանքները։

Հաշվետու ժամանակահատվածում Իրավաբանական վարչության կողմից մշակվել են Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի մի շարք նախագծեր և ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մշակվել և իրավասու պետական մարմին է ուղարկվել որոշման 9 նախագիծ։

Միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2024 թվականին քննարկվել է ընդհանուր 662 հարցում, որից 218-ը՝ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված, 444-ը՝ ուղարկված։

2024 թվականի ընթացքում կազմակերպվել է 28 հանդիպում օտարերկրյա մի շարք պետությունների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների և իրավապահ ոլորտի գործընկերների հետ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանն անդրադառնալով Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կատարած աշխատանքին՝ նշել է, որ 2024 թվականի ընթացքում քննվել է 2553 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3075), որից 73 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 29 մլրդ 230 մլն 736 հզր 559 ՀՀ դրամ (2023 թվականին՝ 27 մլրդ 785 մլն 154 հզր 170 ՀՀ դրամ), դրական տարբերությունը կազմել է 1 մլրդ 445 մլն 582 հզր 389 ՀՀ դրամ կամ 5,2%:

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը ներկայացրել է գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների կատարած աշխատանքները։

2024 թվականի ընթացքում ՀՀ դատախազությունից, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվել է 1․680 քրեական վարույթ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ տարածքային ենթակայության։

Գլխավոր վարչությունում ստացվել է առերևույթ հանցանքի մասին 1.140 հաղորդում (2023 թվականին՝ 559), 2.565 դիմում (2023 թվականին՝ 1.643), քննարկվել և ընթացք է տրվել տարբեր գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ստացված 1.508 հարցման և գրության:

Տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 63.617 հաղորդում, որից 30.653-ը՝ Երևան քաղաքում, իսկ՝ 32.964-ը՝ մարզերում: Ստացված 63.617 հաղորդումներից 52.930-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որից 24.042-ը Երևան քաղաքում, 28.888-ը՝ մարզերում:

2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչություններում և ենթակա ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 178.457 քրեական վարույթ (2023 թվականին՝ 156.830), որից 102.602-ը քննվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում (2023 թվականին՝ 89.463), իսկ 75.855-ը` մարզային քննչական վարչություններում (2023 թվականին՝ 67.367):

Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշել է, որ գլխավոր վարչությունը ձևավորվել է 2024 թվականի հունվարի 5-ին:

Հաշվետու ժամանակահատվածում Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ստացվել է հանցագործության մասին 338 հաղորդում, որոնցից 303-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տարվա ընթացքում այլ մարմիններից գլխավոր վարչություն է փոխանցվել ևս 60 քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին գլխավոր վարչությունում նախաքննություն է իրականացվել 943 քրեական վարույթներով, որոնցից 565-ը ակտիվ վարույթներ են:

Նշված 565 քրեական վարույթից ավարտվել է 172-ը կամ 30.4%-ը, որից 219 անձի վերաբերյալ 137 քրեական վարույթ կամ ավարտված քրեական վարույթների 79,6%-ը մեղադրական եզրակացությամբ, իսկ մեկը եզրափակիչ ակտով ուղարկվել է հսկող դատախազին։

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 5 մլրդ 794 մլն 322 հզր 708 ՀՀ դրամ: Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ավարտված վարույթներից մեկով հափշտակված պետական գույքը՝ ավելի քան 1,6 մլրդ արժեքով երկու հողամասերը պետությանն են վերադարձվել վարույթով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ քաղաքացիական դատավարության կարգով: Բացի այդ, ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներից միայն մեկով նախաքննության փուլում արդեն իսկ վերականգնվել է 1 մլրդ 480 մլն ՀՀ դրամ:

Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 69․415 հաղորդում, որից 58․085-ով վարույթ է նախաձեռնվել։

2024թ. ընթացքում քննվել է 85.341 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77.740-ի դիմաց, այսինքն՝ աճել է 7.601 վարույթով կամ 9.7%-ով: 85․341 քրեական վարույթից լուծվել է 63․211-ի ընթացքը (2023 թվականին՝ 63․257)։

Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը 85.341 քրեական վարույթի պայմաններում կազմել է 132 քրեական վարույթ (2023 թվականին՝ 128)։

Հաշվետու ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 մլրդ 405 մլն 910 հզր ՀՀ դրամ (2023 թվականին՝ 34 մլրդ 706 մլն 796 հզր)։

2024 թվականի ընթացքում Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 3 մլրդ 399 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ գումար, իսկ չավարտված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 112 հզր ՀՀ դրամ գումար: Ընդհանուր ավարտված և անավարտ վարույթներով վերականգնվել է 4 մլրդ 511 մլն 909 հզր 110 ՀՀ դրամ։

Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Հայկ Երեմյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի ծառայողների կողմից կարգապահական խախտումներ կատարելու դեպքերը, ինչպես նաև վերջիններիս կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքները:

2024 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ինքնավար պաշտոն զբաղեցնող 144 անձ (2023 թվականին՝ 159), որոնցից՝

  • 30-ի նկատմամբ նշանակվել է «զգուշացում»,
  • 58-ի նկատմամբ նշանակվել է «նկատողություն»,
  • 51-ի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն»,
  • 1-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,
  • 4-ի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում»:

Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը նշել է, որ նախորդ տարի ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև անձնակազմի կառավարման ոլորտում: Քննչական կոմիտեի ծառայողներին վերաբերող անհատական իրավական ակտերի, ինչպես նաև անձնակազմի կառավարման համակարգի տարբեր գործառույթներից բխող այլ իրավական ակտերի թիվը կազմել է 3109: Կազմակերպվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման համար թվով 3 քննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել և ամփոփվել են 496 դիմումատուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ: Կազմակերպվել են նաև Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 592 և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող 24 անձանց վերապատրաստման, 257 անձանց ատեստավորման, 104 անձանց արտահերթ առաջխաղացման և 119 անձանց բարեվարքության ստուգման, 678 անձանց խրախուսման, 144 անձանց նկատմամբ կարգապահական տույժի կիրառման աշխատանքները:

Կոլեգիայի ընթացքում տեղի է ունեցել քննիչների պարգևատրման արարողությունը.

  • ՀՀ քննչական կոմիտեի «տարվա լավագույն ստորաբաժանում» է ճանաչվել Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունը։
  • Երևան քաղաքի քննչական վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը։
  • Զինվորական քննչական գլխավոր վարչության «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել 5-րդ կայազորային քննչական բաժինը։
  • Մարզային քննչական վարչությունների «տարվա ստորաբաժանում» է ճանաչվել Արարատի մարզային քննչական վարչությունը։
  • «Տարվա քննիչ» է ճանաչվել Լոռու մարզային քննչական վարչություն հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սուրեն Դանիելյանը։
  • «Տարվա լավագույն քննիչ» է ճանաչվել Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով նախկին ավագ քննիչ, 2025 թվականի փետրվարի 14-ից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Սարգսյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նաև նորանշանակ 31 քննիչների երդման արարողությունը։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եզրափակելով 2024 թվականի աշխատանքների ամփոփումները՝ նշել է խնդիրների այն հիմնական ուղղությունները, որոնց անդրադառնալու է առաջիկայում թե մարզային, թե կայազորային քննչական բաժիններ կատարած այցերի ընթացքում: Արթուր Պողոսյանը հույս է հայտնել, որ 2025 թվականին Քննչական կոմիտեն կարձանագրի դրական արդյունքներ և ընթացիկ տարվա արդյունքներով «լավագույն քննիչ», «լավագույն ստորաբաժանում» անվանակարգերում ընտրվելու համար առավել լայն հնարավորություններ կլինեն: Ամփոփելով ելույթը՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է, որ այս առարկայական խորհրդակցությանը ներկա են եղել նաև նորանշանակ քննիչները և շեշտել է, որ քննարկումը կարող է ուսուցողական լինել վերջիններիս համար՝ գիտակցելու, թե վերադաս ղեկավարությունը ինչ պահանջներ է առաջադրելու ենթակա անձնակազմին:


Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե Հովհաննիսյան

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե...

12:03

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի...

11:46

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան. Հայր Ասողիկ

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան...

11:36

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր...

11:28

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու....

11:28

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55