Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացիների շրջանում իր նկատմամբ ենթադրյալ 4 տոկոս վստահության մասին տեղեկությունը գալիս է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ այս թվերը քննարկվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Զելենսկիին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների ֆոնին կայացած մամուլի ասուլիսում։ Զելենսկին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իբր ինքը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում ունի 4 տոկոս վստահության վարկանիշ։ Պետության ղեկավարը նշել է, որ չի մեկնաբանում սոցիոլոգիական հարցումները, սակայն հիշեցրել է, որ KIIS-ի վերջին վարկանիշը ցույց է տվել, որ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխարինել ինձ հենց հիմա, ապա հենց հիմա դա չի ստացվի», - ասել է նախագահը: Զելենսկին հավելել է, որ 4 տոկոս վստահության մասին տեղեկությունը գալիս է Ռուսաստանից, և այն քննարկվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ «Մենք դա հասկանում ենք և ունենք ապացույցներ, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև։ Ցավոք, նախագահ Թրամփը, ում նկատմամբ մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում որպես ժողովրդի առաջնորդ, ում մենք շատ ենք հարգում, ապրում է ապատեղեկատվական տարածքում», - ասել է նախագահը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ այժմ թիվ մեկ խնդիրը վստահության վարկանիշը չէ, այլ այն, թե ինչպես կարող է Ուկրաինան պաշտպանվել ռուսական գնդակոծությունից և ինչպես վերադարձնել ռազմագերիներին: «Patriot-ների թվի ավելացման մասին իմ հարցին ԱՄՆ-ից պատասխան չեմ լսել, թեև անընդհատ բարձրաձայնում եմ»,- հավելել է Զելենսկին։
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42