«2025 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով նախատեսված է սուբվենցիաների տրամադրում 21 համայնքներին»,-կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով հերթական որոշման նախագիծը։ Նրա խոսքով՝ այդ համայքներն են Աշտարակը, Թալինը, Ծաղկահովիտը, Մասիսը, Արմավիրը Արաքսը, Խոյը, Գավառը, Վանաձորը, Փամբակը, Ստեփանավանը, Աբովյանը, Բյուրեղավանը, Հրազդանը, Չարենցավանը, Գյումրիմ, Ախուրյանը, Ջերմուկը, Արենին, Եղեգիսը և Դիլիջանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ նշված 21 համայնքներն առաջարկվել են ՏԿԵ նախարարության կողմից և 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024 թվականին կամավոր, առանց բյուջեից սուբվենցիաների հստակեցման, իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը: Փաշինյանն էլ հավելեց, որ թվարկված բնակավայրերի քաղաքացիներն էլեկտրոնային հարթակում կարող են ներկայացնել առաջարկություն, և ընդունվելու դեպքում ոչ մի պաշտոնյա իրավունք չի ունենա միջամտելու ծրագրի ընթացքին: «Նախորդ տարի մենք 500 մլն ենք տրամադրել բյուջեից, այս տարի մենք 1 մլրդ ենք տրամադրում բյուջեից»,- ասաց Փաշինյանը՝ նաև տեղեկացնելով, որ համայնքային բյուջեները 2018 թվականից ի վեր կրկնապատկվել են, բացարձակ թվով 136 մլրդ դրամով:
17:55
17:47
17:32
17:27
17:13
16:25
16:09
15:45
15:23
15:09
14:45
14:23
14:09
13:56
13:44
13:28
13:14
12:55
12:44
12:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02