ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նոյեմբերի 14-ին ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին` ոլորտում առկա մարտահրավերները և համագործակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Արմեն Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար սեղմ ժամկետում հարկավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում կտան շոշափելի արդյունքներ: Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում եւ լուծումներ են պահանջում, և ձեր փորձը կարող է օգտակար լինել ծրագրերի մշակման և իրականացման գործում», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Այնուհետև Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները` դրանցում մատնանշելով շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիրները: Այս համատեքստում նախարարը առավելապես կարևորել է երկրում գյուղատնտեական կոոպերացիայի զարգացումը` ընդգծելով է գյուղացիների շրջանում կոոպերացիայի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է կազմել մարզերի զարգացման ծրագրեր, որոնք մշակվելու են ելնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններից:
«Մենք այսօր պետք է աշխատենք երեք հիմնական ուղղություններով` ապահովել պարենային ինքնաբավություն և անվտանգություն, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և ավելացնել արտահանման ծավալները», – հավելել է նախարարը:
Քննարկվել են նաև ինտենսիվ այգիների հիմնմանը, սերմնաբուծությանը, տոհմային անասնապահության զարգացմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, պարենային ինքնաբավության ու պարենային անվտանգության ապահովմանը, պարարտանյութերի բաշխմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկները բարձրացված խնդիրների շուրջ, նախարարը խոստացել է ուսումնասիրել դրանք և հաշվի առնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը կազմելու ընթացքում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02