Եվրամիության դիվանագիտության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուսով է, որ ԵՄ անդամ երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարները երկուշաբթի Բրյուսելում կայանալիք համատեղ հանդիպմանը հավանության կարժանացնեն պաշտպանության եւ անվտանգության եվրոպական քաղաքականության նոր ռազմավարության իրականացման պլանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես տեսնում եմ, որ բոլոր անդամ երկրները այս ասպարեզում առաջընթաց են ակնկալում»,- լրագրողներին ասել է նա հանդիպմանը ժամանելուն պես:
Մոգերինին ընդգծել է, որ խոսքը եվրոպական բանակի ստեղծման մասին է: Նրա խոսքով՝ ԵՄ-ը մտադիր է Միության գոյություն ունեցող պաշտպանական կառույցներն ավելի նպատակահարմար դարձնել, սակայն չի նախատեսում գլխավոր շտաբի ստեղծում եւ հավաքական պաշտպանություն, որը ներառված է ՆԱՏՕ-ի ոլորտի մեջ եւ ազգային իրավասություն է համարվում:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպական բանակի ստեղծումն անխուսափելի է, քանի որ ապագայում ԱՄՆ-ը հազիվ թե մտահոգվի Եվրոպայի անվտանգության համար:
Մոգերինիի ղեկավարությամբ ԵՄ-ի արտաքին քաղաքականությունը մշակողների պաշտպանության եւ անվտանգության եվրոպական քաղաքականության նոր ռազմավարության իրականացման պլանը, որը կոչվում է «Շենգեն պաշտպանություն» եւ դեկտեմբերին կներկայացվի ԵՄ առաջնորդների հաստատմանը, երեք բաղադրիչ է ներառում՝ արտաքին հակամարտություններին եւ ճգնաժամերին ԵՄ-ի արձագանքման հնարավորությունները, Արեւելքում եւ Հարավում ԵՄ-ի խոցելի գործընկերների պաշտպանունակության ամրապնդումը, Եվրամիության եւ ԵՄ քաղաքացիների պաշտպանությունը «արտաքին գործողությունների միջոցով»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47