Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար (եթե այն դեռ գոյություն ունի), այս անգամ ոչ թե ձյան, այլ արդարադատության պատճառով. գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է (հրապարակման օր) վստահորդիս «Փաստինֆո» լրատվական կայքի անունից իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Երեմ Եսոյանի 12.06.2024թ. վճիռը, որով բավարարվել էր վերը նշված անձանց հայցադիմումը՝ «Փաստինֆո»-ի հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն համարելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ խոսքը գնում է այն հոդվածի (կտեղադրեմ մեկնաբանություններում) մասին, որով «Փաստինֆո»-ն իր իրականացրած մանրազնին լրատվական հետաքննությամբ եկել էր եզրահանգման, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է՝ բացահայտելով հանրային հետաքրքրություն ներկայացնող արատավորող երևույթներ և կոռուպցիոն ռիսկեր։ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրիանակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածու լինելու հետ։ Վերաքննիչ դատարանն այս տեսանկյունից նշել է. «Հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»։ Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարել, որ «Փաստինֆո»-ի հնչեցրած արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեքնածուի վարքագծին: Հետաքրքիր է, որ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ պատասխանողը անգամ փորձել է ապացուցել, որ «Փաստինֆո»-ն նպատակ չի ունեցել նսեմացնելու անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը, մի փաստ, որի ապացուցման բեռը, ի սկզբանե, պետք է դրվեր ոչ թե Փաստինֆո»-ի, այլ՝ Ավինյանի և ԱՆԻՖ-ի վրա։ Հաստատված է համարել մեր պնդումը, որ այս առումով էլ առաջին ատյանի դատարանի փաստարկները եղել են վերացական (չհիմնավորված)։ Այսքանով հանդերձ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել, կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը, Վերաքննիչ դատարանը չի կարող վճիռը բեկանել և փոփոխել, այլ ստիպված է այն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության՝ հաշվի առնելով իր որոշման պատճառաբանությունները»,-գրել է փաստաբանը:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03