Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու վերաբերյալ ստացած առաջին օպերատիվ տվյալն իրացրին Մասիսի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Մուսալեռ գյուղի իր տան մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երեք փաթեթ, ածխանման հետքերով երկու կաթուցիչ ու ծխամորճ։ Տղամարդը հայտնեց, որ կանեփից պատրաստած թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Ապօրինի պահվող թմրանյութի հայտնաբերման վերաբերյալ ներկայացվող հաջորդ դեպքը գրանցվեց Արամավիր քաղաքում։ Օրեր առաջ արմավիրցի 47-ամյա տղամարդու նկատմամբ թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու մեղադրանքով արդեն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում էլ, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարվեց խուզարկություն։ Գոմում հայտնաբերվեց ստվարաթղթե արկղ՝ լցված 516 գրամ կանեփանման չոր զանգվածով, իսկ բակում՝ թմրանյութ գործածելուն հարմարեցված ածխանման հետքերով պլաստիկ տարա։ Ներկայացվող հաջորդ դեպքում օպերատիվ հավաստի տվյալն իրացնելու համար Արմավիրի քրեական ոստիկանները մեկնեցին Շահումյան գյուղ։ Ըստ տեղեկության՝ այստեղի 50-ամյա բնակիչը տանը և կից շինություններում պահում էր թմրանյութ։ Տվյալը հաստատվեց։ Տանտերը հայտնեց, որ պատրաստ է ներկայացնել տանիքում պահած մարիխուանան։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ թմրամիջոցը հայտնաբերվեց։ Ըստ տանտիրոջ՝ թմրանյութն ինքն էր պատրաստել վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործելու նպատակով։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են։
23:44
23:25
23:09
22:55
22:44
22:22
17:55
17:47
17:32
17:27
17:13
16:25
16:09
15:45
15:23
15:09
14:45
14:23
14:09
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27
09:12
09:01
09:58
09:46
09:35
09:28
09:13
09:02
09:52
09:39
09:26
09:14
09:02
09:58
09:45
09:37
09:28
09:16
09:02