«Իրավունք» թերթը գրում է.
«Այն, որ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թունդ ընդդիմադիր դառնալուն «եփած հավն էլ» չի հավատում, բազմիցս են բարձրաձայնել տարբեր քաղաքական գործիչներ: Եվ ահա նրա հարազատ եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գործուղվել է Գյումրի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին օգնության: Դե էլ ով, եթե ոչ Մարուքյանները չպետք է «քյոմագ» անեին Սարիկին, չէ որ վերջինս եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր: Ընդհանրապես, Էդմոն Մարուքյանը շատ հանգիստ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ոչ թե հատուկ հանձնարարություններով դեսպանն, այլ հատուկ կադրեր պատրաստող հանձնակատարը, ով անգամ իր սանիկ, նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանին «նվիրեց» Նիկոլին, վերջինս էլ նրան դարձրեց ՔՊ խմբակցության ղեկավար: Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆոտոշարք է հրապարակել եւ տեքստ, թե հյուրընկալել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Համայնքային վերափոխումների պորտֆելի» աշխատանքային թիմին: Ծրագրի թիրախային ուղղությունը մշակութային զբոսաշրջությունն է: Թանգարանների էքսպոզիցիայի փոփոխություններից մինչեւ թվայնացում, զբոսաշրջային հոսքերի եւ դրանց կառավարման մասին հետազոտությունից մինչեւ այգիների վերազինում՝ ծրագրի ընթացիկ բաղադրիչներն են, որոնք իրականություն կդառնան առաջիկա ամիսների ընթացքում: Իսկ թե ովքե՞ր են այս գրանտային ծրագրի գլխում կանգնած Հայաստանում, այո՛, ճիշտ գուշակեցիք Նիկոլի Սահմանադրական հանրաքվեն ու համատարած հայտարարագրումը իբր բոյկոտող Մարուքյանի եղբայր Քրիստը, ով ՀՀ ՏԶ հայաստանյան ծրագրի համակարգողն է: Ու հենց Գյումրիում, հենց նախընտրական փուլում, հենց հիմա՝ նա եվրածրագրերով կանգնեց Սարիկի կողքին: Ի դեպ, այս ամենն ուշագրավ է նաեւ մեկ այլ համատեքստում, Էդմոն Մարուքյանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կեցվածք ընդունած՝ փորձում է տեղավորվել հակարեւմտյան դաշտում: Մեկ ազդարարում է, որ Թրամփը Զելենսկիին է նվաստացնում, մեկ արձանագրում, թե Եվրոպան խուճապի մեջ է, մինչդեռ արի ու տես, որ եղբայրը նույն այդ եվրոպացիների հետ ակտիվ ծրագրեր է իրականացնում: Արդյոք քաղաքական դաշտում ձեւավորվում է մի նոր «Սարոյան եղբայրներ», թերեւս դժվար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42