Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»:
Ի թիվս այլ հարցերի, նա հպանցիկ անդրադարձել է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը՝ անելով խիստ վիճահարույց մի հայտարարություն: «... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին՝ Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,- ասել է դեսպանը: Ստում է կամ խնդրից անտեղյակ է հենց դեսպանը ու այս փաստը տարակուսելի է հատկապես այն պատճառով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներից մեկն է: Եթե ԼՂ կարգավիճակը 1991-ից կանխորոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը, մանավանդ, որ միջնորդների ներկայացրած շուրջ մեկ տասնյակ տարբերակներից ընդամենը մեկն է (Ընդհանուր պետության տարբերակը) կանխորոշել ԼՂ կարգավիճակը, մնացած բոլոր տարբերակներում այդ խնդիրը թողնվում էր ապագային (էլ չասեմ այն մասին, որ Մեղրիի տարբերակով անգամ քննարկվել է ԼՂ-ի` Հայաստանին միացման հնարավորությունը): Անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ԼՂ կարգավիճակը կանխորոշված չի եղել ու, այո՛, այն ունիտար Ադրբեջանի մաս է ճանաչվել հենց Պրահայում` 2022թ-ի հոկտեմբերի 6-ին: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ փաստացի Ադրբեջանը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ հայտարարելով, թե այդ հարցում կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ: Երբ Փաշինյանը նենգափոխում է պատմությունն՝ ամեն ինչ բարդելով Ալմա Աթայի հռչակագրի կամ 1994-ի վրա, հասկանալի է. նա գիտակցված գնացել է Արցախի կործանմանը ու հիմա «մեղավորներ» է նշանակում՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Իրականության դեմ կռիվ տալու լուրջ մոտիվներ կամ շարժառիթ ունի նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որի նախագահ Մակրոնը Պրահայի քառակողմ հայտարարության «կնքահայրերից» մեկն էր: Պարագան ճանապարհ էր բացում Արցախի կործանման համար: Փարիզն ու Բրյուսելը հայ ժողովրդի թշնամիները չեն, սակայն նրանք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք թելադրում էին ռուսական ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում: Հենց Մակրոնն ու Միշելը քաջալերեցին Փաշինյանի «ստրատեգիական ռեվերսը», ինչի հետևանքը դարձավ Արցախի կործանումը: Հիմա հարգարժան դեսպանը փրկում է իր նախագահի ռեպուտացիան...»։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01