Եվրոպական Միության խորհրդարանը հետաքրքրված է մեր տարածաշրջանի խնդիրներով՝ ամենայն մանրամասնությամբ. Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Եղոյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները տանում են առկա իրավապայմանագրային բազայից անդին.
«Ես լիահույս եմ, որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումը արդեն կլինի իրողություն»:
Նա կարևորեց Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը. «Եվ այստեղ խոսքը ոչ միայն հարցի ֆինանսական կողմի մասին է, այլ՝ հարցի քաղաքական կողմի։ Գիտեք, թե ինչ դեբատներ են այսօր տեղի ունենում եվրոպական քաղաքական ընտանիքում, թե ինչ և ինչպես պիտի անի Եվրամիությունն անվտանգության քաղաքականության մեջ, եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ և ահա խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ այս հարցում ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի ընդհանրապես անվտանգության մի մաս: Դա, իսկապես, այդպես է, որովհետև որևէ անկայունություն, որ սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից։ Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ և կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դա կրկնվի ևս մեկ անգամ»,-ասաց նա:
14:45
14:23
13:55
13:28
13:05
12:33
12:15
12:06
11:51
11:36
11:28
11:12
10:56
10:47
10:34
10:09
09:55
09:38
09:28
09:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00