Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009 թվականին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համաձայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի` փոքր ՀԷԿ-երի զարգացման 2009թ. հաստատված սխեման, ըստ էության, խախտված է։ Մասնավորապես կան անհամապատասխանություններ սխեմայում ամրագրված փաստացի ջրօգտագործման թույլտվությունների և գործունեության լիցենզիաներով տրամադրված ցուցանիշների միջև:
«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է կառավարությանը 2009թ. հունվարի 22-ին ընդունված արձանագրային որոշումը ճանաչել ուժը կորցրած և ֆինանսական միջոցների առկայության պարագայում, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, մշակել փոքր ՀԷԿ-երի զարգացման նոր սխեմա»,- նշել է նա։
Բացառությամբ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրերով կամ կառավարության կողմից հավանության արժանացած և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի, առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման համար։
Հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ քննարկվել են նաև բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 15 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմի կիրառման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է սակագների ձևավորման սկզբունքներում ներառել բնապահպանական նորմեր ապահովելու համար հիմնավորված ծախսերը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47