«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, ով արդեն 5 օր է հացադուլ է անում Ազատության հրապարակում, այժմ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Panorama.am-ին փոխանցեց, որ Մանե Թանդիլյանի մոտ առկա են հացադուլին բնորոշ երևույթներ՝ թուլություն, ճնշման անկում։
Panorama.am-ի հետ զրույցում Մանե Թանդիլյանի հետ հացադուլ հայտարարած քաղաքացի Վարդան Ավագյանն ասաց, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, կանչել են շտապօգնություն։
«Մեզ ասացին ճնշման տատանում է, շաքարն է կտրուկ իջել», - նշեց նա։
Հացադուլին միացած Արտավազդ Ալավերդյանն ասաց, որ շուրջօրյա հսկող շտապօգնություն չկա, ընդամենը մեկ օր է, որ շտապօգնությունն առանց կանչի է եկել։
«Հինգ օր այստեղ ենք, մեկ անգամ է առանց կանչի եկել շտապօգնություն, մնացած բոլոր դեպքերում կանչով է եկել շտապօգնությունը»,- նշեց Ա. Ալավերդյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ է անում Ազատության հրապարակում՝ իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։
Նրան միացել են ևս երեք քաղաքացի։
Մանրամասն՝ տեսանյութում։
17:14
17:14
14:52
14:38
14:32
14:16
14:04
13:38
13:22
12:23
12:06
11:39
11:19
11:03
10:48
10:34
10:16
09:56
09:46
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02