Մարտի 5-ից մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։
Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։
Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։ Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։
Նոնո Սարգսյանը բազմիցս նշել է, որ անվանումն իր մեջ ենթատեքստ չունի։
«Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջին սպարապետն էր։ Մահացել է 21-րդ դար մտնելուց երկու ամիս առաջ։ Նա չի տեսել 21-րդ դարը, որի մասին երազում էր։
Այդ պատճառով էլ կոչվում է 20-րդ դարի վերջին սպարապետ, ուղղակի 20-րդ դարը չկա։
Որևէ ենթատեքստ չունի, չէր կարող ունենալ, հատկապես հաշվի ունենալով, թե ֆիլմն ինչպիսի մարդու մասին է. այնքան հույս ու լույս կար, որ չէր կարող ֆիլմն այդպես անհույս գաղափար ունենար իր մեջ»։
Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։
Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։ Genetic Production-ը հիմնադրվել է 2024 թվականին։
Խորեն Լևոնյանը նշեց․ «Մինչ ֆիլմը ասում էին՝ արտաքինով պապիկիդ ես նման, հիմա ասում են՝ Վազգեն Սարգսյանին»։
23:21
23:08
22:45
22:23
21:45
21:35
21:13
18:44
18:13
15:23
15:09
09:02
17:14
17:14
14:52
14:38
14:32
14:16
14:04
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02