Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ ու հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման գործում:
Միևնույն ժամանակ, ռուս ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցության վերաբերյալ երկխոսություն սկսել նորընտիր նախագահի վարչակազմի հետ՝ առաջնորդվելով իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով:
Երկու նախագահները համաձայնել են, որ ներկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները բարդ փուլում են և կարգավորման կարիք ունեն:
Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են կապ պաշտպանել հեռախոսազանգերի միջոցով՝ չբացառելով մոտ ապագայում կայանալիք հանդիպումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ հաղթանակից հետո «հրաշալի» նամակ է ստացել Պուտինից:
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին ուղղված հեռագրում Պուտինը վստահություն էր հայտնել առ այն, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու մեկը մյուսի շահերը հաշվի առնելու վրա հիմնված կառուցողական երկխոսության ստեղծումը համապատասխանում է ոչ միայն ռուս և ամերիկացի ժողովուրդների, այլև ողջ միջազգային հանրության շահերին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34