Ամերիկյան կողմը նախատեսում է երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ պարզել, թե արդյոք Կիևը պատրա՞ստ է զիջումների գնալ Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների, որոնք անանունության պայմանով խոսել են։
ԱՄՆ պատվիրակությունը նաև «հետևելու է նշաններին, որ ուկրաինացիները լրջորեն են տրամադրված հարաբերությունները բարելավելու հարցում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։
ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Սպասվում է, որ Ռուբիոյին կմիանան Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը:
«Չի կարելի ասել «ես խաղաղություն եմ ուզում» և «ես հրաժարվում եմ փոխզիջումներից», - Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:
«Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ», - ասել է մեկ այլ աղբյուր: «Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 2022 թվականների սահմանները, դա ինչ-որ բան ասում է»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի Սաուդյան Արաբիայում բանակցություններ կվարի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, որից հետո ուկրաինական թիմը կմնա ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար։
Կիրակի երեկոյան ելույթի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ հույս ունի, որ բանակցությունները ոչ միայն կմոտեցնեն խաղաղությունը, այլև կապահովեն Վաշինգտոնի կողմից շարունակական աջակցությունը:
14:55
14:38
14:22
14:09
13:54
13:36
13:28
13:13
12:56
12:44
12:27
12:14
12:08
12:07
11:57
11:46
11:33
11:16
10:55
10:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28