Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։ Մարտի 10-ին հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոս պապը կարողացել է կապ հաստատել Հռոմի կուրիայի՝ Սուրբ աթոռի գլխավոր վարչական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ այնուհետև հաղորդություն է ստացել և մատուռ գնացել աղոթելու համար։ Բացի այդ, նա նաև աղոթքներով և բարեմաղթանքներով հեռագիր է ուղարկել Արգենտինայում հեղեղումներից տուժածներին։ Հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել են Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55