ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ-ի երկրներն ու ԵՄ-ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։ «ԵԱՀԿ-ի ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը, և որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։ «Կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցել է շատ խոր ճգնաժամի մեջ, որի մեջ նրան գցել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները»,- նշել է ՌԴ նախարարը։ Նա հավելել է` ռուսական կողմն ակնկալում է, որ Սինիրլիօղլուն իր փորձով և իմաստությամբ հնարավոր ամեն բանի կանի, որպեսզի ԵԱՀԿ-ն վերադարձնի իր ակունքներին ու սկզբունքներին, որոնք հանդիսավորությամբ հռչակվել են բազմաթիվ գագաթնաժողովներում և հռչակագրերում, և որոնք այժմ շատ անհրաժեշտ են Եվրոպային։ ԵԱՀԿ ղեկավարը Մոսկվա է մեկնել` բանակցելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի քննարկեն կազմակերպության աշխատանքին և Ռուսաստանի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47