ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«2018 թվականից առ այսօր շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր:
Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ ապարատը կիրառում է բոլոր ընդդիմադիր ուժերի և իր ապազգային քաղաքականությանը հակադրվող անձանց նկատմամբ, այդ թվում նաև՝ ապաքաղաքական անձանց:
Այս ընթացքում՝
ա) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ շինծու մեղադրանքն է նախաձեռնվում, էլ չասեմ բազմաթիվ այլ գործերով հարցաքննությունների մասին,
բ) մեկ տասնյակից ավելի Հանրապետականների և համակիրների դեմ հարուցվել են միջազգային հետապնդումներ,
գ) տարատեսակ պատրվակներով կալանավորվել և/կամ դատական գործընթացների մեջ են ներքաշվել հարյուրավոր Հանրապետականներ (այդ թվում ԳՄ և խորհրդի անդամներ)՝ հանրապետության տարբեր կառույցներից,
դ) մեկ տասնյակից ավելի Հանրապետականների և համակիրների նկատմամբ տարբեր ժամկետներով կիրառվել և կիրառվում են կալանքի ձևեր,
ե) Շուրջ 330 երիտասարդներ և տարածքային կազմակերպությունների ՀՀԿ անդամներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ (նրանցից շատերը՝ մի քանի անգամ), որոնց նկատմամբ կիրառվել են վարչական սանկցիաներ:
Սա է մեր «բերած» Նիկոլի և ՀՀԿ-ի փոխհարաբերությունները: Ոմանց երևակայությամբ, վերջերս նույնիսկ «ակնարկվեց», իբր ՔՊ-ն կապ է պահում ՀՀԿ հետ (տես՝ 5TV, մարտի 7, 2025թ):
Ինչևիցէ...
Հ.Գ. - Ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումները ՔՊ համար ունեցել են և ունեն մեկ նպատակ՝ պահել իրենց ազգակործան կառավարչությունը և այն ծառայեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին: Ցավն այն է, որ Հայաստանի Հանրապետությանը սպառնում են նոր, ծանր մարտահրավերներ: Իսկ ռեպրեսիվ շոուների հաջորդ սեզոնն այդ ամենից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար է»:
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55