Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ֆինանսավորվող ծրագրերը:
«Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում Մասիս, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ, ընդհանուր առմամբ՝ 9.6 կմ 53 000 քմ մակերեսով աշխատանքների 95 տոկոսն արված է:
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում. ավարտված են աշխատանքները, կառուցվել է 17.4 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանց ընդհանուր 500 տնտեսությունների համար:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցում և Սարալանջի փողոցում կոյուղու կառուցում. աշխատանքներն ավարտված են. 120 տնտեսության համար է կառուցված համակարգը:
Կոտայքի մարզի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում. կատարված է աշխատանքների առաջին փուլը: Իրականացված է 7.7 կմ ջրահեռացման համակարգի կառուցում և տեղադրված են 200 դիտահորեր, 280 տնտեսություն հանդիսանում են ծրագրի շահառու»,- մասնավորապես նշեց վարչապետը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47