Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ փրկել և Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC) են տեղափոխել Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենաների վերանորոգման կետում պահվող գորշ արջին:
Հիմնադրամից հայտնում են, որ փրկարարական գործողությունը կատարվել է մտահոգ քաղաքացիների ահազանգից հետո, որոնք հիմնադրամին տեղեկացրել էին նեղ, խավար վանդակում պահվող արջի մասին: Կենդանին գտնվել է ծայրահեղ անբարենպաստ պայմաններում՝ զուրկ մասնագիտական խնամքից, համապատասխան սննդից և անհրաժեշտ կենսապայմաններից: Փրկության գործընթացին մասնակցել են նաև կենդանասերների համայնքի ներկայացուցիչներ, որոնք մտահոգ էին կենդանու ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները։
Նախնական զննությամբ հայտնաբերվել են առողջական խնդիրներ: Անբարենպաստ պայմաններում պահելու հետևանքով արջի թաթերը վնասվել են բետոնի վրա շարունակական քայլելուց, հայտնաբերվել են կոտրված ատամներ, ինչպես նաև նկատվել են սառցապատ հատակի վրա տեղաշարժվելու դժվարություններ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արջը նախկինում պահվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, որտեղ Վարդան Վարդանյան անունով քաղաքացին բնակելի տարածքում, մանկապարտեզների և դպրոցների հարևանությամբ, շարունակում է պահել ևս երեք գորշ արջի՝ նույնպես անընդունելի պայմաններում: Այս արջերը դեռևս գտնվում են վատթար պայմաններում, իսկ հարակից բնակիչները շարունակում են ենթարկվել անմիջական վտանգի:
«Գորշ արջը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակ է, և նրանց անօրինական պահելն ու վատ վերաբերմունքը ոչ միայն դաժանություն է կենդանիների նկատմամբ, այլև պատժելի արարք», - նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Ներկայումս փրկված արջը գտնվում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, որտեղ ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք: Մասնագետները գնահատում են կենդանու առողջական վիճակը և հոգեբանական վնասները՝ հետագա վերականգնման ծրագիր մշակելու նպատակով: Հիմնադրամը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Մալաթիա-Սեբաստիա թաղամասում պահվող մյուս երեք արջերի անհապաղ փրկության համար և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողներին:
17:49
17:35
17:18
16:55
16:33
16:04
15:51
15:49
15:24
15:20
15:13
15:12
15:02
14:36
14:32
14:22
14:06
13:43
13:21
13:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17