Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաքային ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ համաձայնության լուրը և այն համարել անհրաժեշտ և կարևոր քայլ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։
Հայաստանում Իրանի դեսպանատան X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ նաև նշվում է՝ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ երկխոսության և դիվանագիտության միջոցով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերով շուտով ականատես կլինենք երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու կայունությանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։
Դրանից հետո Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, ըստ որի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
14:44
14:23
13:52
13:35
13:15
13:14
12:56
12:43
12:27
12:12
11:53
11:38
11:22
11:07
10:44
10:18
10:02
09:46
09:34
09:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02