Ազգային և տարածաշրջանային առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանում, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության վիճակագրությունն ավելի քան խոսուն է։ 2023 թվականին Հայաստանում գրանցված 1819 ընտանեկան բռնության դեպքից 81-ը Գեղարքունիքի մարզում է եղել, իսկ 2024-ին գրանցված 2255 դեպքից 66-ն է Գեղարքունիքի մարզում եղել։ Նման թվեր է հրապարակել ՆԳ նախարարությունը։ Մարզում արձանագրված ընտանեկան բռնությունների նվազումը հաճախ խոսում է ոչ միայն այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության, այլև այն մասին, որ մարզում բռնության մասին խոսելն ու այն բարձրաձայնելը հասարակության որոշ շերտերի համար դեռևս դժվար է: Այսօր Գավառում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը Համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է բռնության տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, պաշտպանվելու միջոցներն ու տարբերակները, նաև իրավական այլ մանրամասներ։ Խոսելով բռնության հետևանքների մասին, նա նշել է որ յուրաքանչյուր ընտանեկան բռնություն մեկ քայլով ավելի է մոտեցնում պետության թուլացմանը, և այդ առումով կարևոր է ընտանիքի ոչ միայն իրավական կողմի ապահովումը, այլև բովանդակային։ Նշվում է, որ հանդիպման նպատակը հանրությանը ընտանեկան բռնության մասին իրազեկելն էր՝ ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ինչպե՞ս կարելի է պայքարել ընտանեկան բռնության դեմ, և եթե ենթարկվել են ընտանեկան բռնության, ինչպե՞ս կարելի է ստանալ աջակցություն: Ըստ էության, նպատակը ոչ միայն իրազեկումն էր, այլև հանրության հետ խոսելը, ինչը, կարծում եմ, ստացվեց, որովհետեւ բավական մեծ ակտիվություն կար հանրության կողմից։
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01