«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Մեր տեղեկություններով՝ օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։ Հարցվածների 60.7%-ը խուսափել է պատասխանել կամ գաղտնի է պահել իր դիրքորոշումը, ինչը կարող է պայմանավորված լինել ընտրական ճնշումներով եւ վախերով: Մանավանդ՝ եթե հիշենք, որ Փարաքարը համարյա Հայաստանի Սիցիլիան է դարձել, եւ վերջերս կրիմինալ պատմությունների պակաս այստեղ չի զգացվում: Իհարկե, հնարավոր է, որ քիչ չեն նաեւ դեռեւս չկողմնորոշված ընտրողները։ Իսկ ովքեր պատասխանել են` առաջատարը Վոլոդյա Գրիգորյանն է («Միասնություն» դաշինք)՝ 22%, հաջորդում են Լյուդվիգ Գյուլնազարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)՝ 9.6%, Գոռ Սարիբեկյանը («Կայունություն»)՝ 5.5%, եւ Դավիթ Մինասյանը («Ազգային առաջընթաց»)՝ 2.2%։ Ընդ որում՝ Փարաքար եւ Թաիրով բնակավայրերում առաջատար են Գյուլնազարյանն ու Սարիբեկյանը, մինչդեռ մյուս 7 բնակավայրերում Գրիգորյանն ունի զգալի առավելություն։ «Ո՞ր ուժին ոչ մի պարագայում ձայն չեք տա» հարցին 12%-ը նշել է ՔՊ-ի անունը։ Սա վկայում է, որ, ի տարբերություն Գյումրու, Փարաքարում ՔՊ-ի «հակառեյտինգը» ցածր է, ուստի նախընտրական քարոզարշավը կարող է վճռական լինել Փարաքարում որեւէ թեկնածուի հաղթանակի համար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03