«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլը սկսել են մարտի 13-ից։ Նրա խոսքով՝ իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել են, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանի օրինական դատավճռի իրականացմանը։ Նավիկյանի խոսքով՝ հացադուլավորների հետ աշխատում են հոգեբանները՝ հորդորելով դադարեցնել հացադուլը։ Հարություն Մուրադյանի գործին առնչվող որոշ մանրամասներ է հայտնում Factor.am-ը։ Պարզվում է՝ նա արդեն երկրորդ անգամ է դիմում հացադուլի․ տարեսկզբին Մուրադյանը նախ ինքնավնասման, ապա հացադուլի միջոցով փորձել էր ուշադրություն հրավիրել իր գործին։ Կալանավորի խոսքերով՝ 2024-ի նոյեմբերի վերջին ինքն արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։ Հափշտակության հոդվածով դեռևս 2019 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Մուրադյանին այլ հանցանք կատարելու համար էլ է մեղադրանք առաջադրվել, բայց համակցված պատժաչափ նշանակելու ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետի մասին հաստատականն ուշ են ուղարկել ՔԿՀ։ Հարություն Մուրադյանը երեք տարբեր գործերով եղել է ամբաստանյալի աթոռին։ Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ առաջին դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը 2019 թվականի հունիսին՝ Մուրադյանին դատապարտելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Վերադաս ատյաններն անփոփոխ են թողել դատավճիռը, և այն ուժի մեջ է մտնել 2020 թվականի մայիսի 5-ին։ Սակայն այդ դատավճիռն ի կատար ածելու հաստատականը, որը դատարանն ուղարկել է ՔԿՀ, գրեթե 3 տարի չի ստացվել։ Մուրադյանի խոսքով՝ այն տեղ է հասել միայն իր դիմումից հետո, միայն թե կալանքի տակ լինելու հաշվակցումը նշվել է ոչ թե 2020 թվականը, այլ հաստատականը տրամադրելու ամսաթիվը՝ 2022 թվականի մայիսը։ 2020 թվականից կալանավորված Հարություն Մուրադյանը երկրորդ հանցանքի համար 2022 դեկտեմբերին դատապարտվում է ևս 2 տարվա ազատազրկման։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը, գումարելով նախորդ պատժաչափին, վերջնական պատիժ է նշանակում 4 տարի ազատազրկումը՝ կալանքի հաշվակցումը սկսելով ոչ թե 2020, այլ 2022 թվականից։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32