Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է։
«2024 թվականի մայիսի 10-ին 19 տարեկան Արսեն Վարդանյանը, ինչպես այլ վայրերում, այդպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհին անհնազանդության ակցիա էր իրականացրել: Ակցիան, առանց պատշաճ օրինական պահանջ ներկայացնելու, ոստիկանները որոշում են դադարեցնել (ինչպես շատ հաճախ ենք տեսնում): Արդյունքում Արսենին ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում՝ իբրև ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ: Արսենին կալանավորում են երկու ամսով: Արսենի նկատմամբ մեղադրանքը բացառապես կառուցված է լինում ոստիկանների կողմից տրված ցուցմունքների վրա, իսկ միակ տեսանյութը որն առկա էր, փաստացի հերքում էր որևէ բռնության հանգամանքը: Նման փաստական տվյալներով, բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա մեղադրանքները վերջերս շատ տարածված են, հայտնի՝ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասին է վերաբերում խոսքս: Գործընկերների հետ ստանձնեցինք Արսենի պաշտպանությունը, 2024 թվականի հունիսի 26-ին կալանքը որպես խափանման միջոց վերացվեց և 2025 թվականի մարտի 12-ին իրապես պատվարժան, Դատավոր Բախշիյանի կողմից հրապարակվեց արդարացման վերդիկտ: Հիշեցման կարգով՝ վերջին տարիներին ոստիկանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործերը, այդ թվում դատարան ուղարկված, բազմաթիվ են, իսկ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու դեպք, որ ուղարկվի դատարան՝ չեմ նկատել»,-գրել է նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32