Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրել է, որ Երևանի բուսաբանական այգում հատվել է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ։ Նա լուսանկարներ է հրապարակել։
«Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։ Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր են հատվում, ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ բուսաբանական այգում նման բան հնարավոր է ու սկզբից ուշադրություն չէի դարձնում։ Բայց այսօր որոշեցի անձամբ գնալ ու իմ աչքով տեսնել ու, ցավոք, տեսա այն ամենը, ինչ դուք հիմա տեսնում եք այս լուսանկարներում։ Երևանի բուսաբանական այգում հատվել է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի՝ վերջին մի քանի ամիսներին)։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք, որ «ստում է», քանի որ՝ 1. Բոլոր հատված ծառերի կողքերում կային թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ, ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։ 2. Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։ 3. Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի), որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։ 4. Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։ 5. Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին։ Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ»։
20:33
19:55
19:33
17:23
17:08
16:55
16:36
16:14
15:45
15:29
15:13
14:35
14:12
13:34
13:14
13:03
12:45
12:21
11:45
11:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02