Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը: Կայքի տեղեկություններով՝ Արմավիրի, Արարատի, նաեւ Երեւանի ծայրամասերում գործող տասնյակ գազալցակայաններ են վերջին շրջանում փակվել։
Փաշինյանի իշխանությունը հերթական հարկային տեռորն է սկսել, գուցե նաեւ շուկայի վերաձեւումը։ Իրավապահ համակարգն այցելում է եւ «պլոմբում» ԱԳԼՃԿ-ները։ Ըստ տեղեկությունների Արմավիրում օրերս փակվել են հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյին պատկանող մեկ տասնյակից ավելի գազալցակայաններ: Կայքի աղբյուրի փոխանցմամբ, դրանք Արմավիրում շատ լավ էին աշխատում` ամենաշատ «հերթերը» Նովոյի գազալցակայաններում էին։ Փակվել են նաեւ Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլիկ Կարապետյանի գազալցակայանները, մեկը՝ Նորագավիթում, մյուսը՝ Ներքին Չարբախում, մի քանիսն էլ՝ Հյուսիս-Հարավ մայրուղուն կից տարածքում։ Ներքին Չարբախի գազալցակայանի վերաբերյալ տարածքի բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ վերջերս դա Վիլիկ Կարապետյանից անցել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Քննչական կոմիտեից գազալցակայանների փակման վերաբերյալ կայքին փոխանցեցին, որ գազալցակայանների սեփականատերերը խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։ «ՀՀ քննչական կոմիտեում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ.Կ.-ի (Վիլիկ Կարապետյան` խմբ․) և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու նախաձեռնված քրեական վարույթը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում։ Բացի այդ, գլխավոր վարչությունում քննվում է նաև մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի (Նահապետ Գեւորգյան` խմբ․) և մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու նախաձեռնված քրեական վարույթը։ Ն.Գ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում»։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ընդհանուր թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաև քննությանը հետաքրքրություն ներկայացնող 7 այլ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։ Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) և 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը): 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Վ․Կ-ն եւ Ն․Գ-ն ունե՞ն կարգավիճակ այս գործերով, ինչ խափանման միջոց է ընտրվել, ՔԿ խոսնակը պատասխանել է, որ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
15:21
15:04
14:52
14:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03