Դիվանագետների համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Դիվանագետների համահայկական խորհուրդը ողջունում է Շվեյցարիայի համադաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» անվանումը ստացած բանաձևի ընդունումը՝ որպես շարունակություն և ամփոփում 2024թ. դեկտեմբերի 17-ին Համադաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի կողմից ընդունված նույն առաջարկի:
Ընդունված բանաձևը, որ այդ երկրի օրենսդրության համաձայն պարտադիր կատարման իրավական ակտի ուժ է ստանում, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալելու նպատակով հատուկ հարթակ ձևավորելու Շվեյցարիայի իշխանությունների պարտավորությունը: Իսկ հեռահար նպատակը բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն է պատմական հայրենիք:
Վերոնշյալ արձանագրումները հստակ ու անկողմնակալ հիշեցումներ են այն իրողության, որ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքով: Անգամ հայաթափված վիճակում Արցախի հիմնախնդիրը չի կարող համարվել լուծված:
Այս իմաստով Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը գալիս է լրացնելու 2023թ. նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը և Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտ ու հոկտեմբեր ամիսներին ընդունած բանաձևերը, որտեղ վերահաստատված են բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը: Թվարկված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ կա միջազգային հստակ և աներկբա ընկալում Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցով, որ առանց այդ խնդրին անդրադառնալու հնարավոր չի լինելու տևական ու կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում:
Մենք կարևորում ենք նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված Հանձնախմբի բեղմնավոր գործունեությունը, որի ջանքերով անցած մեկ տարվա ընթացքում բավարար հիմքեր են ստեղծվել տարբեր երկրներում և միջազգային կառույցներում մեծածավալ աշխատանք իրականացնելու համար: Միևնույն ժամանակ ստիպված ենք փաստել, որ այս պատասխանատու գործում ՀՀ իշխանությունները բռնել են անտարբեր դիտորդի դերը:
Խորհուրդը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը, գործնականում սատարել Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը՝ հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսություն սկսելու և իրական հաշտեցման ճիշտ հիմքեր ձևավորելու համար»:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03