«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին քպականներն ինտենսիվ տարածում էին ինչ-որ «սոցիոլոգիական հարցման» տվյալներ՝ ցույց տալու, թե Գյումրիում ՔՊ-ն ընտրությունների առաջատարն է, ավելին՝ բավական բարձր վարկանիշ ունի: Նախընտրական նման «մանևրներն», իհարկե, նորություն չեն. սարքովի կամ հիմնականում սեփական կոնտինգենտի շրջանում անցկացված «սոցհարցումների» տվյալներ հրապարակելով՝ այս կամ այն ուժը փորձում է ընտրողների վրա տպավորություն գործել: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականությունը Գյումրիում լրիվ հակառակն է. ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Գյումրիում չափազանց ցածր է: Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում՝ նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին: Նախօրեին լրատվամիջոցները հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ նա ակտիվ մասնակցում է Սարիկ Մինասյանի քարոզարշավին: Խոսքը Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում և այլն: Այն, որ նա ուղղակիորեն կապված է ՔՊ-ի հետ, որևէ մեկը երբեք չի կասկածել, ու կարող էր նորմալ ընդունվել, որ նա իր սիրելի կուսակցության քարոզարշավին է մասնակցում: Սակայն խնդիրն այն է, որ նա Գյումրիից չէ, այլ Արարատի մարզից: Ըստ այդմ, առնվազն տարօրինակ է նրա ներկայությունը Սարիկ Մինասյանի քարոզչությանը, առավել ևս, որ առանձին քպականներ այլ ուժերի էին մեղադրում, թե Երևանից գալիս են Գյումրի քարոզչության: Ըստ այդմ, Գյումրիում շատերի շրջանում հարցեր են ծագում՝ արդյո՞ք անշահախնդիր է նրա մասնակցությունը, արդյո՞ք Ագրարային համալսարանի ուսանողներ ներգրավելու խնդիր չի լուծում (ասենք՝ 2000 ուսանող), արդյո՞ք մինչ Չալաբյանի վրա վկայություն տալն էլ է սերտ կապի մեջ եղել ՔՊ-ի հետ և այլն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03