Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերությունը (ԱլԳ)՝ որպես շրջանակ, որը էականորեն նպաստել է երկրի ժողովրդավարական անցմանը և ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որին Հայաստանը աջակցում, և որի առաջարկները կարող են խթանել գործընկերությունը։
Դեսպան Բալայանն իր ելույթում ողջունել է բազմաշերտ ներգրավվածության մոտեցումը, որը հիմնված է պայմանականության և «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի վրա։ Տիգրան Բալայանը նշել է, որ ԱլԳ-ն կարևոր ձևաչափ է՝ ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու, ժողովրդավարական դիմակայունությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու համար։ «Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները և հաստատել խաղաղ համակեցություն ապագա սերունդների համար։ ԵՄ-ն կարող է օգտագործել իր փափուկ ուժը՝ ապահովելու համար, որ տարածաշրջանային ծրագրերը ներառական լինեն և չբացառեն որևէ երկիր։ Օրինակ՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ», - ասել է դեսպան Բալայանը։ Տիգրան Բալայանը ընդգծել է, որ փոխկապակցվածության հարցերը շարունակում են մնալ օրակարգի առաջնային կետերի շարքում։ «Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, անվտանգության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա, կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կապերի և համագործակցության ամրապնդման գործում», - ասել է դեսպան Բալայանը։ Տիգրան Բալայանն իր ելույթն ավարտել է` նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել ԱլԳ միջոցառումները և շուտով կներկայացնի իր առաջարկները։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:46 24.10.25
10:33 25.10.25
09:01 24.10.25
09:46 24.10.25
09:26 24.10.25
10:32 24.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01