ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը «Մարգարա-Ալիճան» սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու վերաբերյալ, որպեսզի Հայաստանը կարողանա մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին X սոցցանցում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Լուի Բոնոն։ «Դա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,- ավելացրել է նա։ Երեկ՝ մարտի 21-ին, չորս բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ, որոնք նախատեսված էին Սիրիայի համար, հատել են հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ «Մարգարա» անցակետը կբացվի մինչեւ մարտի 31-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, միջազգային բեռնափոխադրող ընկերություններից մեկի 4 բեռնատարներ մարտի 21-ին շարժվել են դեպի հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղից էլ կմեկնեն Սիրիա։ Հիշեցնենք, որ ի թիվս մի շարք հարցերի, որոնք զեկուցման ենթակա չեն, ՀՀ կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում է կայացրել, ըստ որի՝ մարտի 21-ից մարտի 31-ը կգործարկվի Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը՝ այս երկրի տարածքով Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։ «Հայաստանի եւ Սիրիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաեւ ՀՀ-ից Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի անունից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,- նշվել է որոշման մեջ։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:46 24.10.25
10:33 25.10.25
09:01 24.10.25
09:46 24.10.25
09:26 24.10.25
10:32 24.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01