Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։
«Երբ խորհրդարանը քննարկում է պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց, ապա այն կամա, թե ակամա գործում է որպես դատարան: Դա հայտնի երևույթ է աշխարհում, կարելի է բերել որպես օրինակ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը: Այն գործում է որպես դատարան՝ ԱՄՆ նախագահին իմպիչմենթ հայտարարելու հարցում: Եթե խորհրդարանը գործում է որպես դատարան, ապա պետք է ապահովվեն արդարադատության նվազագույն պայմանները: Մեղադրողը՝ գլխավոր դատախազը, պարտավոր է ներկայացնել իր միջնորդագրին կից բոլոր ապացույցները և քննարկումը պետք է լինի բացառապես դրանց շրջանակներում: Պատգամավորը պետք է օգտվի պաշտպանության իրավունքից, ունենա այն նախապատրաստելու ժամանակ: Կողմերը պետք է ունենան բացարկի իրավունք, պատգամավորների մեջ կարող են լինել նրանց անձնական ընկերները և թշնամիները (խոսքը չի գնում քաղաքական ընդդիմախոսների մասին): Դեռ ավելին՝ միջնորդագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացվելուց առաջ, պետք է արժանանա հատուկ հանձնաժողովի հավանությանը: Այդ հատուկ հանձնաժողովը պետք է կազմավորվի խմբակցությունների հավասար ներկայացվածության սկզբունքով՝ քաղաքական շարժառիթներով հետապնդումը հնարավորինս բացառելու համար: Ի վերջո, քվեարկությունը պետք է լինի բաց, և անվանական դատավորը չի կարող թաքնվել: Այս ամենը Հայաստանում չկա և չի եղել, ուստի, որպես կանոն, պատգամավորների հետապնդումը դուրս է եղել իրավական շրջանակներից և երբեք վստահություն չի ներշնչել, անկախ այն բանից, թե եղել է հիմնավո՞ր, թե՞ ոչ»,-գրել է փաստաբանը։
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02