«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Եվրոպական Միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ «օրենքի նախագիծը» Ազգային Ժողովի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելը գործող վարչախմբի կողմից պետական մակարդակով խաբեություն է․ այն ծաղր է հայ ժողովրդի՝ Եվրոպական Միությանն անդամակցել ցանկացող հատվածի հանդեպ։ Եվրոպական Միությունը Հայաստանին իր անդամը տեսնելու լուրջ ու գործնական որևէ նշան մինչ այժմ ցույց չի տվել, ավելին՝ ԵՄ-ին անդամակցումը տեղի է ունենում ստանդարտ ընթացակարգերով, որոնք ՀՀ-ի դեպքում այսօր պարզապես առկա չեն։ Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ Միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրության՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։ Այս պայմաններում անհեթեթություն է դառնում օրենսդրական նման նախաձեռնությունը, ավելին՝ այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների։ Բացի այս ամենից, նշված օրենքի նախագծի տեքստն իրականում սոսկ անբովանդակ հայտարարություն է, որը որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ՝ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին ձեռնպահ մնալու այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե այնուամենայնիվ գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:21 23.10.25
16:22 23.10.25
14:09 23.10.25
16:41 23.10.25
17:04 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01