Չեխիան գնահատում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդը և Հայաստանի կառավարությունը հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Պրահան հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, ինչը կնպաստի նաև Հայաստանի ծաղկմանն ու բարգավաճմանը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Վերջինս նաև խոսել է քաղաքական, տնտեսական, պաշտպանության և այլ ոլորտներում Հայաստանի և Չեխիայի երկխոսության մասին, անդրադարձել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարներին։ Դեսպան Պիրունչիկն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն ու այդ ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին, ընդգծել է, որ Պրահան ուշադիր հետևում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և այն հետաքրքիր առաջարկ է համարում։ Դեսպանի դիտարկմամբ՝ այդ նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության հաստատմանը։ Հարցազրույցն անցկացվել է 2025 թվականի մարտի 13-ին։ -Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և այս առումով ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք: -Չեխիայի և Հայաստանի հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել՝ պայմանավորված ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող կապերով։ Չեխիայի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտոնական ներգրավվածությունները, տնտեսական և առևտրային հարաբերությունները, նախարարությունների և գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ գործընկերությունը, ուսանողների, արվեստագետների և մշակութային այլ գործիչների մասնակցությամբ մարդկանց միջև շփումները: Մենք նաև ակտիվացրել ենք Չեխիան Հայաստանում ճանաչելի դարձնելու ջանքերը՝ ցուցադրելով չեխական բիզնեսը, մշակույթը և սպորտը: Հարկ է նաև նշել, որ մենք տալիս ենք ռեկորդային թվով շենգենյան վիզաներ՝ ավելի հեշտացնելով ճանապարհորդությունները և փոխանակումները մեր ազգերի միջև։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01