ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Հակոբ Ենոքյանից։ Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը 2022թ ձերբակալվել, ապա կալանավորվել էր, իսկ ամիսներ անց՝ գրավի դիմաց ազատ արձակվել, այսպես կոչված, դեռևս ԱԱԾ-ում քննվող «հրանոթի արկերի» գործով։ Ըստ 2022թ․ հունիսի 17-ի ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն իբրև 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում՝ 2023թ․ սեպտեմբերի 28-ին դատախազը բավարարել է քննիչի միջնորդությունը և դադարեցրել Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մեղսագրվող արարքն իր կողմից չկատարելու հիմքով։ Հատկանշական է, որ թեև Արմեն Հարությունյանն ավելի քան երկու ամիս կալանքի տակ է եղել, ավելին, պաշտոնապես հանրայնացվել էր նրա ձերբակալման մասին տեղեկությունը, իսկ ԱԱԾ հաղորդագրությամբ նույնիսկ, կարելի է ասել, խախտվել էր նրա անմեղության կանխավարկածը, գեներալը բարոյական փոխհատուցման հարց չի բարձրացրել։ Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Արմեն Հարությունյանը 2021թ․ փետրվարի 25-ին ԳՇ հայտնի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած զինվորականներից մեկն է եղել։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
16:22 23.10.25
14:09 23.10.25
17:21 23.10.25
16:41 23.10.25
17:04 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01