Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը: Անդրադառնալով այս այցին, ինչպես նաև, ընդհանրապես, Հայաստան-Իրան կապերին, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ բարձրացնում է տնտեսական չօգտագործված ներուժի թեման: Նշվում է, որ 2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2,4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։ Հեղինակները հիշեցնում են նաև, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը։ Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։ «Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ իրանական շուկա՝ Պարսից ծոց և Հնդկաստան, իսկ Իրանը ՀՀ-ի տարածքով ելք կունենա դեպի ռուսական, վրացական շուկաներ, Բաթումի և Փոթի նավահանգիստներ ու Եվրոպա։ ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-գրում է ալիքը։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ապա, ըստ հեղինակների, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական ծրագիր է, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, ինչպես նաև այդ տանդեմի կուրատոր անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի աշխարհաքաղաքական հաշվարկներից. «Իրանը չի ցանկանում, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծվի պանթուրքական միջանցք, և Իրանը կտրվի Հայաստանից, քանի որ դա խթանելու է Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականության աճը։ ՀՀ-ն չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի. դա է Թեհրանի մեսիջն Երևանին։ ՀՀ-Արևմուտք կապերի խորացումն անհանգստացնում է Իրանին, իսկ ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ սպառնալիք են նաև իրանական շահերին և Հյուսիս-Հարավ նախագծին։ Ադրբեջանը ցանկանում է խզել Սյունիքում հայկական լոգիստիկան, ինչը նաև Իրանին՝ Հարավային Կովկասից մեկուսացնելուն է միտված»։ Հիշեցնելով, որ Իրանն ու ՌԴ-ն ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը որակապես նոր մակարդակի է բարձրացնելու երկկողմ կապերը, հեղինակները նշում են, որ ՀՀ-ն պետք է պահպանի ռազմա-քաղաքական դաշինքը ՌԴ-ի հետ, ինչպես նաև նոր լիցք հաղորդի հայ-իրանական կապերին։ «ՌԴ-ն և Իրանը թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող գործոններ են, և ռուսիրանական ռազմա-քաղաքական դաշինքին անդամակցելով՝ ՀՀ-ն կարող է հզորացնել հայոց բանակի ներուժն ու տնտեսական զարգացման համար օգտագործել ռուսական և իրանական շուկաները։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում Հարավային Կովկասում թուրքական և արևմտյան դիրքերի ամրապնդումը։ ՀՀ-ն չպետք է մաս կազմի Արևմուտքի հակառուսական և հակաիրանական նախագծերի, քանի որ դա կործանարար է լինելու հայոց պետականության համար»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է զարգացնի կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ելնելով միայն հայկական ազգային ու պետական շահերից, սակայն չկորցնելով ու չհակադրվելով ավանդական դաշնակիցներին։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
11:45 10.07.25
11:23 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03