Եթե գեներալը հարստացել է ոչ բանակի հաշվին, ապա դա նորմալ է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
«Եթե գեներալը հարստացել է բանակի հաշվին, ապա կան պատկան մարմիններ, որոնք պարտավոր են զբաղվել դրանով»,- իր միտքը շարունակեց նա։
Հարցին, թե ինչու այդ դեպքում չեն զբաղվում, ապա պատգամավորը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ գիտեք, որ չեն զբաղվել… Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ենթարկվում են պատասխանատվության»: Գևորգյանը հորդորեց լրագրողներին կարծիք չձևավորել, թե հաջողակը վատ է:
«Դուք ստեղծում եք հանրության մեջ կարծիք, որ գեղեցիկը, հաջողակը, հարուստը դիտվում է վատ: Լրագրողներն են հիմնականում ստեղծում այդ կարծիքը և թացը չորից սկսում է չտարբերվել: Ես համաձայն եմ, որ երկրում կան չարաշահող պաշտոնյաներ, որոնք հարստացել են ոչ ճիշտ ճանապարհով, և եթե կան այդպիսինները, ապա դրանով պետք է զբաղվեն պատկան պաշտոնյաները»,- նշեց պատգամավորը:
Լրագրողների դիտարկմանը, թե՝ մամուլում մի շարք հոդվածներ եղան ԱՄՆ-ում Ձեր տների մասին և չնայած այն հանգամանքին, որ Դուք հերքեցիք, որ դրանք Ձեզ են պատկանում, հրապարկվեցին փաստաթղթեր, որոնք հակառակի մասին են վկայում, Արթուր Գևորգյանն այսպես արձագանքեց. «Եթե իմն է, ես ձեզ հյուր եմ հրավիրում… Միգուցե հուշեք տվյալ մարդկանց, որ գնան այդ հասցեով, գուցե Գևորգյան Արթուրը տա՞նն է: Այս ամենից քաղաքական խարդավանքների հոտ է գալիս: Եթե կան մարդիկ, ովքեր նախանձում են ինձ, թող իմ անցած ճանապարհն անցնեն»:
Թե ովքե՞ր են նախանձում Գևորգյանին, նա ասաց, որ չգիտի՝ չի կարդում մեկնաբանությունները: «Հասարակությունը երբ մեղադրում է, 1000 դրամներից է սկսում խոսել, մի հատ թող հետադարձ հայացք գցեն, տեսնեն՝ ով եմ: Իմ առաջին պրոֆեսիոնալ կոնտրակտը 300 հազար է եղել: Շատ նորմալ է, որ լիներ»,- նշեց Արթուր Գևորգյանը՝ հավաստիացնելով, որ իր միջոցները կներեին այդ տների սեփականատերը լինել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47