ԱՄՆ 60 կոնգրեսականներ կոչ են արել Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին լիովին կիրառել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին: Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Կոնգրեսականներն իրենց կոչում հիշատակել են Բաքվի կողմից՝ Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումը, հայկական ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանքն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերը։ Վկայակոչելով բոլոր այս դեպքերը՝ օրենսդիրներն ընդգծել են, որ «Ադրբեջանն իր արարքների հետևանքով պատասխանատվության չի ենթարկվել, փոխարենը շարունակում է խաթարել տարածաշրջանում երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ ագրեսիվ միջոցներ կիրառելով Հայաստանի դեմ»։ Նամակում օրենսդիրները կոչ են անում հրաժարվել 907-րդ բանաձևի շրջանցման իրավական գործիքից, որն օգտագործվել է 2001-ից սկսած բոլոր վարչակազմերի կողմից՝ մինչև նախագահ Բայդենը, որը 2024-ին կիրառեց դրույթը։ Նրանք շեշտում են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների բացակայությունը միայն խրախուսում է նրա ագրեսիվ քաղաքականությունը։ 1992-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու ժողովրդավարական կառավարման մոդել և ազատական տնտեսություն։ Հայաստանի համար այս ծանր ժամանակաշրջանում, երբ թեժ մարտեր էին ընթանում Լեռնային Ղարաբաղում, հայ համայնքի և հայամետ լոբբիստների ակտիվ ջանքերի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց 907-րդ բանաձևը կամ հոդվածը, որն արգելում էր ամերիկյան կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու [Հայաստանի] շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32