«Միասին» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մայիսի 30-ին կայանալու են Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները։ Հայաստանի ներկա իրավիճակում հայրաքաղաքի ավագանու ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։ Հայաստանում իշխանությունը մենաշնորհած և պետությունը կազմաքանդող, ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն գործի է դրել բռնաճնշման իր ողջ հակաժողովրդավարական գործիքակազմը։ Գյումրիի ընդդիմադիր թեկնածուների մերձավոր շրջապատի երեկ սկսված ձերբակալություններն իրավական դաշտի հետ ոչ մի աղերս չունեն։ Պետք է ենթադրել, որ այս ամենը իշխող վարչախմբի քաղաքական պատվերն է՝ ամեն գնով թույլ չտալու Գյումրիում ընդդիմության հաղթանակը։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր աջակցությունն է հայտնում Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված ընդդիմադիր բոլոր ուժերին՝ միաժամանակ զգուշացնելով հետագա վտանգների մասին։ Գյումրեցու ձայնը պաշտպանելու համար անհրաժեշտ են հստակ գործողություններ։ ա) ընտրություններում քաղաքացու ազատ կամարտահայտությունն ապահովելու համար ստեղծել միասնական կենտրոն, որտեղ կհամակարգվեն ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց և դիտորդների գործողությունները։ Ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է գիտակցեն, որ Գյումրիի ընտրությունները սոսկ ՏԻՄ ընտրություն չեն, այլ համապետական նշանակության վստահության հանրաքվե, որտեղ չկա անձնական հաղթանակ, կա միայն ընդհանուր ախոյանի տապալման գերխնդիր։ Բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ու դիտորդները պետք է պայքարեն ՔՊ հնարավոր ընտրակեղծիքների դեմ։ Յուրաքանչյուր ընտրատեղամասից պետք է ստանալ քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները։ բ) Գերկարևոր է Գյումրիում հետընտրական ապակայունացման և հանցագործությունների կանխումը։ ՔՊ-ն, ըստ ամենայնի, գործի է դնելու վարչական, ոստիկանական, ինչպես նաև քրեական տարրերի կառավարման իր ողջ հարուստ փորձը՝ չեզոքացնելու և կաթվածահար անելու ձայների ազդեցիկ տոկոս ստացած ընդդիմադիրներին։ Բուն գործողությունները ծավալվելու են մարտի 30-ից հետո։ Պատրաստ լինենք համախումբ դիմագրավելու բռնաճնշումներին․ Գյումրիում խզենք ՔՊ վերարտադրության արատավոր շղթան, կտրենք գորդյան հանգույցը, ընդդիմադիրն ընդդիմադրի դեմ չպիտի ելնի, իր ձայնը չպիտի վաճառի։ Հայաստանը հավատում է ազատ, արդար գյումրեցու հայրենատեր լինելու հավաքական կամքին»։
18:01
17:52
17:26
17:04
16:34
15:35
15:09
12:45
12:25
12:12
11:52
11:34
11:21
11:16
10:55
10:42
10:25
10:17
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02
09:56
09:45
09:34
09:18
09:57
09:46
09:39
09:28
09:14
09:15
09:02
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36