Աղանդավորական որոշ կազմակերպությունների անդամներ խուսափում են հայոց բանակում ծառայելուց, սակայն օգտվում են պետության տրամադրած արտոնություններից: Հայ իրավաբաններից ոմանք օրենսդրական լուրջ բացերն են համարում ստեղծված իրավիճակի պատճառ, իսկ հոգեբան Աննա Բադալյանը պնդում է` սահմանին` առաջնագծում կանգնած տղաների հերոսական վարքն այնքան վարակիչ է, նրանց համակած գաղափարներն այնքան նվիրական, որ դրանց կողքին աղանդավորների բոլոր գաղափարները շատ ճղճիմ են դառնում:
Երբ խոսք է գնում ընտանիքի, օջախի, հայրենիքի պաշտպանության մասին, երբ բոլորն են զորավիգ հայ զինվորին, երբ անգամ կանայք են մտածում նեցուկ լինել առաջնագծում կանգնածին, երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորն է զենք վերցնում ձեռքը, այն դեպքում, երբ քրիստոնեությունն ամենամարդասիրական կրոնն է, ապա աղանդավորական որեւէ գաղափար չի կարող արդարացնել ծառայությունից խուսափելը, ասում է հոգեբան Աննա Բադալյանը:
Իրավաբան Հայկազ Մակարյանը նախ մտահոգվում է` Աշտարակում եւ ոչ միայն, Եհովայի վկաներն ուղղակի վխտում են, ապա նաեւ նկատում` մեր օրենքը որպես այդպիսին աղանդավորներին արտոնություններ չի տալիս, սակայն օրենսդրական բացեր կան, որոնք հիմք են տալիս ներկա մտահոգիչ վիճակին:
Նոր Սահմանադրության 17- րդ հոդվածը ապահովում է մեր երկրում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, բայց 76 եւ 77-րդ հոդվածները շեշտում են այդ ազատության չարահաշման անթույլատրելիությունը՝ ցանկացած գործունեություն չպետք է խարխլի հայոց պետականության եւ եկեղեցու շահերը: Այս շահերին դեմ դուրս գալն էլ ինչպե՞ս է լինում, եւ խախտումների դեմ ինչպե՞ս է պայքար տարվում, հարց է տալիս իրավաբան Հայկազ Մակարյանը: «Սա պետք է օրենքով հստակեցվի»,-հայտարարում է իրավաբանը։
Հայաստանը ԵԽ հետ պայմանավորվածություն ունի` ստեղծելու պետական մարմին, որը կվերահսկվի աղանդավորական կառույցների հետ կապված վիճակը: Պայմանավորվածությունը կա, բայց չի արված՝ շեշտում է իրավաբան Սեւան Աղաջանյանը: Ծառայելուց խուսափող աղանդավորները կամ դատվում են, կամ այլընտրանքային ծառայություն են անցնում՝ հիշեցնում է: Այլընտրանքային ծառայությունն էլ ոչ այլ ինչ է, քան նվազագույն աշխատավարձով աշխատանք թաղապետարաններում, հիվանդանոցներում, մի բան, որի հնարավորությունը շատ մարդիկ պարզապես չունեն:
Իրավաբան Հայկազ Մակարյանը աղանդավորներին համարում է ազգի թշնամի, իսկ խնդիրը հասցեագրում ԱԱԾ-ին:
Որ մեր օրենքներում բացեր կան, համամիտ է իրավաբան Էմիլ Մարկոսյանը: Հայաստանյան օրենքներից եւ ոչ մեկը չի վերահսկում աղանդների դաշտը: «Մեզ պետք է քարոզչության մասին օրենք, որը կհստակեցնի` երբ, որտեղ, ում կողմից ինչ կարելի է քարոզել` միաժամանակ չխաթարելով մեր Սահմանադրությունը»,- իր առաջարկն է ներկայացնում Էմիլ Մարկոսյանը: Կոնկրետ ձեւակերպում անգամ չկա, թե որն է հոգեորսությունը՝ ասում է։
Էմիլ Մարկոսյանը վիճակագրական մտահոգիչ թվեր է փոխանցում. Հայաստանում գրանցված 67 աղանդները ընդհանուր 270-300 հազար հետեւորդ ունեն: Սա բնակչության 10-12 տոկոսն է: Շատ այլ պետություններում այս ցուցանիշը չի գերազանցում 1-3 տոկոսը, փոխանցում է իրավաբան Էմիլ Մարկոսյանն ու Հայոց բանակում ծառայությունից խուսափողներին առաջարկում` եթե ձեր գաղափարներն այդքան հզոր են ու կենսունակ, ապա այդ գաղափարներով, թռուցիկներով բարձրացեք առաջնագիծ ու քարոզ կարդացեք «եղբայր» ադրբեջանցիներին, գուցե փրկի:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55