Վանում քուրդ զինյալները հարձակում են իրականացրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի վրա, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Շենքում տեղի ունեցած պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով:
«Այս հարցերը միայն անվտանգության ուժերի ձեռքով չեն լուծվում, ժողովուրդը ոտքի կկանգնի, կտեսնեք», - «Միլլիյեթի» հետ զրույցում ասել է Վանի բնակիչներից մեկը՝ նշելով, որ հարձակումն իրականացվել է քուրդ գրոհայինների կողմից:
Ավելի վաղ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայըլանը հայտարարել էր, որ ՔԱԿ-ի հարձակումների նոր թիրախ կդառնան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և պետության կողմից երկրի քրդաբնակ շրջանների նահանգապետարաններ ուղարկված վերահսկիչ պաշտոնյաները:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55