«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հոկտեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի դինամիկան, որը 6,8%-ով գերազանցեց անցած տարվա ցուցանիշը:
Արտահանման փոխադրումները 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 7,5%-ով /2,4 հազ. տն.-ով/, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 4,8%-ով /6,8 հազ. տն.-ով/:
Աճ է գրանցվել նաև ներմուծման հաղորգակցությունում. ավելացումը կազմեց 27,3% և 25,3% նախատեսված ցուցանիշի և 2015 թվականի հետ համեմատ:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ավելացել է գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը: Տեղամասային արագությունը ավելացել է 3,5%-ով՝ կազմելով 35,3 կմ/ժ նախատեսվող 39,4 կմ/ժ դիմաց, իսկ տեխնիկականը՝ 2,8%-ով և կազմեց 40,9 կմ/ժ՝ նախատեսվող 39,4 կմ/ժ դիմաց:
Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. հոկտեմբերին այն կազմեց 2,7 օր՝ նախատեսվող 2,8-ի դիմաց:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է շահագործվող էլեկտրաքարշերի քանակը, էլեկտրաէներգիայի ծախսը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հոկտեմբերին երկաթուղին սպասարկել է 1 227 գնացք, որից 1 221-ը՝ ըստ չվացուցակի: Բոլոր միջազգային և ներհանրապետական ուղևորատար գնացքները սպասարկվել են առանց ուշացումների:
Չնայած գնացքների ուշացման ժամանակի կրճատմանը ՝ Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի հոկտեմբերին գծի բալային գնահատականը բարելավել է 9 կետով՝ կազմելով 85 միավոր:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ տարվա 10 ամիսների ընթացքում փոխվել է 35,8 հազար կոճ, կապիտալ վերանորոգվել է 11,7 կմ գիծ:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը և ձմեռային շրջանում բնականոն աշխատանքին նախապատրաստումը:
Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:
ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը Իրանից եվրոպական երկրներ բեռնափոխադրումներ կազմակերպելու տեսակյունից:
- Քանի որ այս տարի եղանակային պայմանները խիստ տարբերվում են անցյալ տարվանից մեր առջև կանգնած են երկաթուղու բնականոն աշխատանքի և բոլոր տեսակի փոխադրումների ապահովման խնդիրները, - ասաց Ս.Վալկոն:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում էՀայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ինԵրևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձհամաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47