Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ նախորդ շաբաթ մայրաքաղաքում կատարած կրկնակի ստուգայցերի արդյունքում նախկինում գույքագրված 305 վահանակի փոխարեն այս անգամ գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 532 գովազդային վահանակ: Ըստ այդմ, 23 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակներն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին, իսկ 355 գովազդային վահանակ ապամոնտաժվել է: Եվս 154 վահանակ համապատասխանեցվել է oրենքի պահանջին: Զեկուցվել է, որ հիմնական խախտումները գրանցվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարգապահական տույժի ենթարկել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պատասխանատուներին, իսկ իրավախախտման դեպքերի կրկնության պարագայում կիրառել օրենքով սահմանված ավելի խիստ պատժամիջոցներ:
Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և խիստ հսկողություն սահմանել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց վարձակալած տարածքներն աշնանային տերևաթափից մաքրելու նկատմամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 36 վարչական արձանագրություն:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 50 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հետևողական աշխատանքներն ու ամենօրյա հսկողությունը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող առևտրային օբյեկտների սեփականատերերին և վարձակալներին ծանուցվել է 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ոգելից խմիչքներ վաճառելու արգելքի մասին: Սահմանվել է նաև խիստ հսկողություն թերացողների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22