CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հոդվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ: Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար՝ որոշ կրճատումներով. «Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում: «Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել. հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի [խաղաղության պայմանագրի] առաջխաղացման նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը», – CNA-ին ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը: Թեև այս ամսվա սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստի կետերի համաձայնեցման մասին, սակայն այն չի ստորագրվել, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցմեդիայում այն ստորագրելու պատրաստակամություն է հայտնել: Գենսերը, որը հայտնի է աշխարհի տարբեր մասերում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ազատելու իր հաջողված փորձով, ներկայումս աշխատում է ազատել Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերի կառավարության նախկին պետնախարարին: Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»: «Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», – ավելացրել է Գենսերը: Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք: Նրա դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, ըստ Գենսերի, վերջին հացադուլը տևել է 23 օր, որի ընթացքում նա կորցրել է մոտ 14 ֆունտ: Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը Գենսերի խոսքով՝ Վարդանյանին ազատելու իր աշխատանքի մի մասը վերաբերում է նաև բոլոր մյուս հայ գերիների, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների, ինչպես նաև երկու երկրների միջև իրական խաղաղության և կայունության հասնելու խնդիրներին. «Երբ դու ներկայացնում ես բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի, քո աշխատանքը չի վերաբերում բացառապես նրան: Իրականում այստեղ խոսքը հարցերի ավելի լայն շրջանակին նայելու և դրանց լուծման համար ջանքեր գործադրելու մասին է»: Գենսերը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաներին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես «էթնիկ զտում»: Այժմ, ինչպես ասում է Գենսերը, գերիների ազատ արձակումը «նոր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է»»։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:21 23.10.25
14:09 23.10.25
16:22 23.10.25
16:41 23.10.25
17:04 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01